ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հականիկոլական բողոքի ու ցասման ալիքն անկասելի է

Հականիկոլական բողոքի ու ցասման ալիքն անկասելի է
24.06.2025 | 10:06

Դեպի Էջմիածին Դավիթ Համբարձումյանի նախաձեռնած երթը և Մայր Աթոռի բակում հավաքված հոծ բազմության փաստը հստակորեն արձանագրում է որակապես նոր իրողության մասին, այն է՝ հականիկոլական բողոքի ու ցասման ալիքն անկասելի է:

Արժանապատվություն ունեցող և հայկական պետություն ցանկացող զանգվածները բողոքի արտահայտման ու Նիկոլից ազատվելու ձև են փնտրում, ուստի ինչքան շուտ մանդատակիր ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու, եթե կուզեք՝ Նիկոլին իշխանազրկելու, եթե կուզեք՝ Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու ծրագրում իմի գա, այնքան լավ հենց մանդատակիր ընդդիմության համար:

Որովհետև ակնահայտ է՝ հարցը լուծվելու է ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ՝ փողոցային ճնշմամբ:

Փողոց դուրս եկած բողոքը կա և փողոցը փնտրում է առաջնորդողներին ու ծրագրին:

Փնտրում է ու գտնելու է՝ մանդատակիր ընդդիմության տեսքով, թե ոչ, բայց հաստատ գտնելու է:

Գտնելու է այնպես, ինչպես բոլորի համար անակնկալ կերպով 1990-ին գտավ Վազգեն Սարգսյանին՝ Սովետաշենում, Կռազի «բորտի» վրա…

Եվ, եթե առաջնորդողներին գտավ մանդատակիր ընդդիմության շարքերից դուրս միջավայրում, ապա հենց այդ պահից սկսած այդ ընդդիմության քաղաքական ակցիաների գինը ոչ թե զրոյի, այլ մինուս անվերջության է ձգտելու:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ